Գրանցման փուլեր

 

Գիտաժողովին մասնակցելու համար գրանցումը կատարվում է 2 փուլով.

1-ին փուլ՝ գրանցում համառոտագրի ներկայացման և կապ հաստատելու համար (ներբեռնեք համառոտագրի ձևանմուշը):

Գիտաժողովի կազմակերպիչներից դուք կստանաք ավտոմատ էլեկտրոնային նամակ՝ տրամադրված հղման միջոցով գրանցումը հաստատելու համար:

2-րդ փուլ՝ Գիտաժողովի մասնակցության վճարի կատարում և ամբողջական հոդվածի ներկայացում (ներբեռնել հոդվածի ձևանմուշը):

Համառոտագրի հաստատումից հետո դուք պետք է վճարեք գիտաժողովի մասնակցության վճարը՝ համաձայն հետևյալ պայմանների․

Կատեգորիա Վճար (դրամ) Վճար (եվրո) Նշումներ
Ակադեմիական անձնակազմ 180.000 400
Ասպիրանտներ 157.000 350 Ակնկալվում է ներգրավվել կամավորական աշխատանքի մեջ

Գիտաժողովի մասնակցության վճարը ներառում է մասնակցությունը, գիտաժողովի նյութերի թղթապանակը, հրատարակման կազմակերպչական գործունեությունը, սուրճի ընդմիջումը և ճաշը: Գիտաժողովի մասնակցության վճարը ներառում է նաև այցելություն COP 17 Բիզնեսի և կենսաբազմազանության կենտրոն՝ Կապույտ գոտում, հոկտեմբերի 28-ին, և շրջագայություն Երևանում:

Կարևոր. Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային մոնիթորինգի կենտրոնի (UNEP-WCMC) պաշտոնական նամակի, գիտաժողովի մի մասը տեղի կունենա COP 17 Կապույտ գոտու Բիզնեսի և կենսաբազմազանության կենտրոնում, որը կներառվի COP17-ի օրակարգի մեջ։