ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընդհանուր տեղեկություններ.
Այս Պայմաններն ու Դրույթները կարգավորում են «Եվրոպական հետազոտությունների գործակալություն» գիտական հետազոտությունների հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից մատուցվող ծառայությունների օգտագործումը, որը գրանցված է ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, գրանցման համար՝ 222.160.1310834, էլ. փոստ՝ sos.khachikyan@gmail.com, ՀՎՀՀ՝ 01053465: Կայքն ու մեր ծառայություններն օգտագործելով՝ դուք համաձայնում եք այս պայմաններին ու դրույթներին: Հիմնադրամը հիմնականում կազմակերպում է գիտաժողովներ, հետազոտություններ և գիտակրթական միջոցառումներ ազգային և միջազգային մակարդակներում:
2. Վճարում
Վճարումները կարող են կատարվել միայն կայքում նշված մեթոդներով և ընդունվում են միայն կայքում նշված քարտերը: Մուտք գործելով վճարման դաշտ՝ oգտատերը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն երրորդ անձ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ և որ Հիմնադրամի նկատմամբ վերջիններիս կողմից սահմանված պայմանների հետ կապված որևէ առարկություն և/կամ պահանջ չունի:
3. Վճարման մեթոդներ և փաստաթղթերի առաքում.
Վճարման հետ կապված փաստաթղթերը կուղարկվեն էլ. փոստով, փոստով կամ կարող են վերցվել մեր գրասենյակից: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեր թիմի հետ՝ +374 94 440 430 հեռախոսահամարով:
4. Օգտատիրոջ պարտավորություններ.
Կայքն ու մեր ծառայություններն օգտագործելով՝ դուք համաձայնում եք.
- Կրել ֆինանսական պատասխանատվություն կատարված բոլոր գործարքների համար։
- Լինել առնվազն 18 տարեկան և իրավաբանորեն ունակ լինել իրավական համաձայնագրեր կնքելու։
- Տրամադրել ձեր մասին ճշգրիտ տեղեկություններ։
- Չօգտագործել կայքը սպեկուլյատիվ, խարդախ վճարումների համար։
- Չուղարկել անօրինական բովանդակություն (քաղաքական, պոռնոգրաֆիկ, ռասսայական և այլն)։
- Չփոփոխել, չտարածել կամ չվերարտադրել կայքի բովանդակությունն առևտրային նպատակներով։
5. Պատասխանատվության սահմանափակում․
Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հետևյալի համար՝
- Կայքն օգտագործելու հետևանքով առաջացած սխալներ։
- Համակարգն օգտագործող օգտատիրոջ անբավարար հմտությունների պատճառով առաջացած խնդիրներ։
- Օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտություն։
- Կայքի բովանդակության վերաբերյալ սպասումները չբավարարելու։
Հիմնադրամը չի երաշխավորում փոխարժեքի տեղեկատվության ամենօրյա թարմացումները։ Միջոցառման մասնակիցները պատասխանատու են իրենց անվտանգության համար, և Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում վնասների կամ վնասվածքների համար։
6. Կայքի օգտագործումը․
Օգտատերը պատասխանատու է կայքի պատշաճ մուտքի և օգտագործման համար։ Հիմնադրամը չի երաշխավորում, որ կայքը զերծ է վիրուսներից կամ տեխնիկական խնդիրներից։ Անձնական օգտագործումից բացի այլ նպատակներով բովանդակության ցանկացած փոփոխություն կամ օգտագործում խստիվ արգելվում է։
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը և ծառայություն մատուցողների անվճարունակությունը․
Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում անկանխատեսելի իրադարձությունների (անհաղթահարելի ուժի) կամ ճանապարհորդական ծառայություններ մատուցողների անվճարունակության համար։ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը ներառում է, բայց չի սահմանափակվում միայն կառավարության միջամտություններով, պատերազմներով, բնական աղետներով և գործադուլներով։
8. Պայմանների եւ դրույթների փոփոխություն․
Հիմնադրամն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել այս պայմաններն ու դրույթները առանց նախնական ծանուցման։ Կայքի շարունակական օգտագործումը նշանակում է այդ փոփոխությունների ընդունում։ Թարմացված տարբերակը հասանելի կլինի կայքում։
9. Գաղտնիության քաղաքականություն․
Կայքն օգտագործելով՝ դուք համաձայնում եք մեր գաղտնիության քաղաքականությանը, որը հասանելի է կայքում։ Հիմնադրամը հարգում է գաղտնիությունը և հետևում է անվտանգության կանոնակարգերին։
10. Անվտանգության քաղաքականություն․
Հիմնադրամն օգտագործում է անվտանգ տեխնոլոգիաներ՝ օգտատիրոջ տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Քարտերով գործարքները պաշտպանված են գործարքների ընթացքում կոդավորմամբ։
11. Կիրառող օրենսդրություն եւ վեճերի լուծում․
Այս պայմաններն ու դրույթները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Իրավասու դատարանները գտնվում են ՀՀ-ում։ Վեճերի դեպքում պայմանների հայերեն տարբերակը կհամարվի պաշտոնական։
12. Սպառողների իրավունքների պաշտպանություն․
Եթե ունեք սպառողների իրավունքներին առնչվող խնդիրներ, ապա Ձեր բողոքը կարող եք ներկայացնել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում հասանելի «Սպառողի օգնական» հարթակի միջոցով։ Հարցերի դեպքում զանգահարեք 060-830-840 հեռախոսահամարով կամ գրեք info@competition.am էլ․ հասցեով։
13. Հղումներ դեպի այլ կայքեր․
Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում մեր կայքից հղումներով հասանելի այլ կայքերի բովանդակության համար: Օգտատերերին խրախուսվում է ցանկացած խնդրի դեպքում կապ հաստատել այդ էջերի ադմինիստրատորների հետ: