Միջազգային գիտաժողով՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա կապակցվածություն. Գործարար գերազանցություն կենսաբազմազանության գործողությունների և ֆինանսավորման համար

 

Գիտաժողովը նվիրված է COP 17-ին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP CBD) կողմերի կոնֆերանսի 17-րդ հանդիպմանը, որը տեղի կունենա Երևանում, Հայաստանում։

Գիտաժողովը կազմակերպվում է «Եվրոպական հետազոտությունների ​​գործակալություն» հիմնադրամի, Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի, Կիրառական ինֆորմատիկայի Ղրղզ-Գերմանական ինստիտուտի, Ղազախ-Ամերիկյան ազատ համալսարանի և Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի Արևելյան Ասիայի կենտրոնի համատեղ ջանքերով։

Գիտաժողովի նպատակն է ամրապնդել Եվրոպայի, Կովկասի և Ասիայի հետազոտողների, ոլորտների ու գործարար գերազանցության մոտեցումների միջև կապը՝ կենսաբազմազանության և ֆինանսների համատեքստում։

Ֆինանսական համակարգի «կանաչացման» գլոբալ ցանցը (Network for Greening the Financial System) գիտաժողովի բարձրակարգ գործընկերն է։

«Եվրոպա-Կովկաս-Ասիա կապակցվածություն. Գործարար գերազանցություն կենսաբազմազանության գործողությունների և ֆինանսավորման համար» գիտաժողովի թեման ընդգծում է առաջադեմ տնտեսական մոդելների վրա կենտրոնանալու առաջնահերթությունը միջազգային հաղորդակցության գլոբալ օրակարգի բարելավման շրջանակներում՝ կլիմայական դիմակայունության մեխանիզմների միջոցով։

Գիտաժողովի կազմակերպիչները խթանում են տարբեր ոլորտներում և երկրներում ներգրավված հետազոտողների, փորձագետների, մասնագետների ու քաղաքականության մշակողների մասնակցությունը՝ նպաստելու գործարար գերազանցության մոդելավորմանը կենսաբազմազանության նորարարական ֆինանսավորման և հաղորդակցության առաջադեմ մոտեցումների, ինչպես նաև հաջողված տարածաշրջանային նախաձեռնությունների ու միջազգային գործընկերությունների միջոցով։

Գիտաժողովը կկազմակերպվի լիագումար նիստի, բաժանմունքային քննարկումների և եզրահանգումների ձևակերպման շուրջ, որոնց կմասնակցեն խոսնակներ և այլ շահագրգիռ կողմեր։ Գիտաժողովի ընթացքում նախատեսված են մշակութային միջոցառումներ և այցելություններ COP 17-ի շրջանակներում։

Կարող եք ուսումնասիրել գիտաժողովի թեմաները և գրանցվել՝ հոդվածներ ներկայացնելու նպատակով։